ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«ՌԴ-ը սրանով կարևոր վտանգ է չեզոքացնում». Բորիս Մուրազի
03:12, 27.09.2022 | mamul.am
9614 | 3

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հումորով ասել էր, թե խոպան գնացողները եթե մնան այստեղ՝ հեղափոխություն կանեն, դրա համար ավելի լավ, որ գնում են (բառացի չեմ մեջբերում): Այս խոսքերը հիշեցի ՌԴ-ից հեռացողների ֆոնին: Շատերին թվում է, թե սրանով ռուսները աղետալի վիճակում են հայտնվում, իսկ ես կասեմ, որ ՌԴ-ն սրանով կարևոր վտանգ է չեզոքացնում: Հեռանում են հիմնականում լիբերալ հանդես եկողները, որոնք դժգոհ են Պուտինի վարած քաղաքականությունից: Հիմա էս մարդիկ հազարներով հեռանում են, այսինքն նոսրացնում են Պուտինի դեմ հնարավոր բողոքի ակցիաների մասնակիցների թիվը»:

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր