ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+6 °C, +6 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Ինֆորմացիա ենք ստացել, որ այդ օրը փորձելու են սադրանքներ անել». զոհվածների ծնողներ
12:06, 26.09.2022 | mamul.am
6389 | 0

Ինչպես հայտնել էինք, զոհված զինծառայողների ծնողները մտադիր են սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի 2-րդ տարելիցի օրը, թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի «Եռաբլուր» զինվորական պանթեոն. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվելու են «Եռաբլուր»-ում:

«Ինֆորմացիա ենք ստացել, որ այդ օրը ցանկանում են ևս գալ, որոշակի սադրանքներ անել. փորձելու են բերել նրանց, ում կարողացել են տանել իրենց «դաչաներում» հյուրասիրություններ անել, կամ ոչ ծնողներ՝ ծնողների անվան տակ: Փորձելու են այնպես անել, որ ընդհարում տեղի ունենա: Ինչպես ազգը բաժանեցին մասերի, հիմա էլ փորձելու են ծնողներին բաժանել իրարից: Բոլոր գիտակից, հասկացող մարդկանց կոչ ենք անում միանալ մեզ, սա պայքարի այն գագաթնակետն է, որ մեր երեխեքի շիրիմներն էլ ենք կորցնելու: Կանգնեք մեր կողքին՝ որպես մեր բախտակիցներ»,- ասում են զոհվածների ծնողները:

«Ինֆորմացիա ենք ստացել, որ այդ օրը փորձելու են սադրանքներ անել». զոհվածների ծնողներ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր