ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել». Անդրանիկ Թևանյան
12:54, 26.09.2022 | mamul.am
4107 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել

Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ամբողջությամբ տապալվել է («ժողվարչապետն» ասում էր, որ ադրբեջանցիները մեր հանդեպ վատ են տրամադրվում, քանզի հայերն են վատ տրամադրված ադրբեջանցիների հանդեպ․ ըստ Նիկոլի՝ հերիք է փոխենք այս վիճակը և խաղաղությունը կգա, բայց հիմա նա բողոքում է, որ իր խաղաղասիրության դիմաց Ալիևը Երևանն է պահանջում)։

Փաշինյանը հրապարակավ խոստովանում է սեփական քաղաքականության բանկռոտ վիճակը։ Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և դրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հիմա լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ ենք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլը, լինելով պատերազմի ու ավերածությունների մշտական աղբյուր, քվե էր մուրում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած։

Մարդկանց մի մասը նոր պատերազմի վախի և 44-օրյայի շոկի ազդեցության տակ քվեարկեցին նոր պատերազմի, Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանի փլուզման օգտին։ Նրանք այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում (հատուկ նշեմ, որ մեղավորությունը միայն այդ մարդկանցը չէ)։

Հիմա ունենք մի վիճակ, երբ իշխանության առաջարկած գլխավոր կոդը փլուզվել է, և պետությունը վերածվել է փոթորիկների մեջ հայտնված անղեկ ու անառագաստ նավի։ Նավապետ կոչվածը մտածում է բացառապես սեփական անվտանգության մասին ու նախապատրաստում է սեփական փախուստը նավից։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է այս պայմաններում լինելու Հայաստանի հետ։ Հատկապես երբ հակադիր դաշտում առաջնորդության, նոր հայեցակարգի առաջարկ դեռ չկա։

Այս վակուումը շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Եթե այն արագ լցվի, ապա մենք հնարավորություն կստանանք գնալ դեպի նոր հազարամյակներ։ Հակառակ դեպքում պետք է հաշվենք շաբաթները։ Կամ լավագույն դեպքում՝ ամիսները։ Փրկվելու առաջին նախապայմանը Հայաստանի նավապետին փոխելն է։ Նոր բանակցողը շանս, ժամանակ ու ռեսուրս կարող է տալ Հայաստանին։ Նիկոլով մեր շանսերը զրոյական են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր