Իժևսկ քաղաքում անհայտ անձը ներխուժել է թիվ 88 դպրոց և սպանել 6 հոգու, 20-ը վիրավոր են, այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ տղամարդը նախ կրակել է պահակի վրա, ապա՝ երեխաների։ Նախնական տվյալներով՝ զոհվածներից երեքը աշակերտներ են: Ըստ Ուդմուրտիայի ՆԳՆ-ի՝ կրակողն ինքնասպան է եղել։
|