ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«13 օր է՝ Վերին Շորժայի ձորակում ունենք դիեր, վիրավորներ. ՊՆ-ը որևէ միջոց չի ձեռնարկում». անհետ կորածի ծնող
13:00, 26.09.2022 | mamul.am
4160 | 0

Սեպտեմբերի 13-ից անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ: Լրագրողների հետ զրույցում դիմելով վարչապետ Փաշինյանին և նախարար Պապիկյանին, ծնողներից մեկն ասաց. «Մենք հուսալքության մեջ ենք, տասներեք օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք մեր երեխաներից. ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, խոսքը Վերին Շորժայի հատվածի մասին է. տասներեք օր է՝ այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չկա. գոնե վիրավորներին հանեք՝ փրկվեն երեխաները: Հարցը նրանում է, որ ոչ մի կառույց միջոցներ չի ձեռնարկում, անելանելի վիճակի մեջ ենք: Իմ երեխան այսօր չգիտեմ՝ գերեվարվել է, թե զոհված է: Մենք մեր քաջարի տղաներին ուղարկում ենք սահման պահելու, իսկ իրենք ոչ մի քայլ չեն անում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր