ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+6 °C, +6 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Մեր խնդիրն այն է, թե Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը կմնան Հայաստա՞ն, թե՞ չէ, իսկ մարդիկ ոգևորվում կամ հիասթափվում են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից». Ղազարյան
14:24, 26.09.2022 | mamul.am
1739 | 3

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժաանակ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հայաստանի18 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասել է. «Այս պահին մեր օրակարգի ամենասուր խնդիրն այն է, թե Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը կմնան Հայաստա՞ն, թե՞ չէ. մարդիկ ոգևորվում կամ հիասթափվում են այդ տարածնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Սա հասարակության ոչ ադեկվատ վիճակի լավագույն դրսևորումներից է, որը ողբերգական է»:

Խոսելով զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնության մասին՝ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի 2-րդ տարելիցի օրը թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի «Եռաբլուր», Ղազարյանը կոչ է արել հանրությանը սեպտեմբերի 26-ին, ժամը 23:00-ից սկսած հավաքվել զինվորական պանթեոնում. «Եթե Փաշինյանն է լինելու ՀՀ իշխանության ղեկին, ապա ակնհայտ է, որ նա մեզ տանելու է կործանարար պարտության, ինչպես դա եղավ 2020 թվականին: Անգամ այս պայմաններում հնարավոր է ունենալ հաղթանակ, և ես որոշել եմ կանգնել զոհված զինծառայողների ծնողների կողքին ու օգնել պաշտպանելու՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների սրբավայրը՝ թշնամու ներխուժումից»:

Էդգար Ղազարյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր