Իժևսկում հրաձգության հեղինակը դպրոցի 34-ամյա շրջանավարտ Արտյոմ Կազանցևն է։ «ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է թիվ 88 դպրոցի վրա հարձակված անձի ինքնությունը։ Նա 1988 թվականին ծնված Արտյոմ Կազանցևն է՝ ծնունդով Իժևսկից»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Գերատեսչությունում նշել են, որ քննիչներն այժմ խուզարկություն են իրականացնում նրա բնակության վայրում: Հիշեցնենք՝ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կան տասնյակ վիրավորներ: Կրակողն ինքնասպան է եղել: |