ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իժևսկում կրակոցների հեղինակը դպրոցի նախկին շրջանավարտն է
14:42, 26.09.2022 | mamul.am
7367 | 0

Իժևսկում հրաձգության հեղինակը դպրոցի 34-ամյա շրջանավարտ Արտյոմ Կազանցևն է։

«ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է թիվ 88 դպրոցի վրա հարձակված անձի ինքնությունը։ Նա 1988 թվականին ծնված Արտյոմ Կազանցևն է՝ ծնունդով Իժևսկից»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Գերատեսչությունում նշել են, որ քննիչներն այժմ խուզարկություն են իրականացնում նրա բնակության վայրում:

Հիշեցնենք՝ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կան տասնյակ վիրավորներ: Կրակողն ինքնասպան է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր