ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Երեսուն տարի քսան հազարից ավել հայորդիներ նահատակվել են, որ Լեռնային Ղարաբաղի սրբազան պայքարից հրաժարվի, ասի՝ Ղարաբաղի հայե՞ր». Շարմազանով
22:36, 26.09.2022 | mamul.am
2736 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում ասուլիսի ընթացքում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթին. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տերմին չօգտագործեց, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից չխոսեց, Արցախի անկախությունից չխոսեց, ասեց՝ Լեռնային Ղարաբաղի հայեր. կներեք, Ջավախքի, Ստամբուլի, Փարիզի հայեր էլ կան, այսինքն՝ դու Ղարաբաղի հայությանը տալիս ես սոսկ ազգային փոքրամասնության փոքր կարգավիճա՞կ. երեսուն տարի քսան հազարից ավել հայորդիներ նահատակվել են, որ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի սրբազան պայքարից հրաժարվի, ասի՝ Ղարաբաղի հայե՞ր»:

Էդուարդ Շարմազանովի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր