ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 44 տարեկան
15:06, 26.09.2022 | mamul.am
2108 | 0

Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում՝ 1978թ. սեպտեմբերի 26-ին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ծառայությունը զինված ուժերում և դառնում Պաշտպանության նախարարության սպա։

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարում է Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացնում արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանանում է Իլհամ Ալիևի ներմանը, նրան շնորհում են մայորի կոչում, ապահովում բնակարանով, անգամ հերոսացնում:

2020-ի մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր