ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից». Կարապետ Պողոսյան
17:00, 26.09.2022 | mamul.am
4846 | 0

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. քիչ առաջ ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից, Շիրակի մարզպետի կողմից հրահանգ է իջեցվել, բոլոր դպրոցներում մանխոր անցկացնել, խստագույնս հետևել.

● մանկավարժները, ոչ մի դեպքում չանդրադառնան վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն

● չխոսել հայ-թուրքական հարաբերություններից, կամ արտահայտվել միայն դրական

● պատմության ուսուցիչներին հրահանգված է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ:

Ուստի սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր պարտականությունն է հայեցի դաստիարակել մատաղ սերնդին, Ձեր աշակերտները պարտավոր են իմանալ այն ամենը, ինչը կօգնի դրսևորվել իրական հայ...

Առաջարկում եմ չենթարկվել ներկա անհայրենիք ու ստոր պաշտոնյաների հրահանգներին, չդառնալ ուրացման և դավաճանության գործիք:

Միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, և թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը Ձեզ հալածի, Ձեր հայ լինելու համար...

Իսկ բոլոր նրանք, ովքեր կգնան ուրացման ճանապարհով, շատ կարճ ժամանակում անձնական պատասխանատվության կենթարկվեն:

ՁԵՐ իրական կոչումն է ՀԱՅ մնալն ու ՀԱՅ դաստիարակելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր