ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը. ՄԲ դեսպանատուն
19:12, 26.09.2022 | mamul.am
3647 | 1

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը: Հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- նշված է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- նշված է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր