ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
21:00, 26.09.2022 | mamul.am
3325 | 0

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։

«Հարգելի´ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ,

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։

Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։

Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու մտահոգություններն ուղարկել press.miasnakanhayrenik@gmail.com էլ․ փոստի հասցեով կամ @Սամվել_Բաբայանի_մամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր