ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+2 °C, +1 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը». Մակրոն
21:19, 26.09.2022 | mamul.am
3864 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել այսօր Փարիզում ունեցած հանդիպումից հետո։

Իր ելույթում Մակրոնը մասնավորապես նշել է, որ

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը։
«Նախագահ Ալիևին եմ անձամբ ասել, որ սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել մի երկրի առաջխաղացումը մեկ այլ երկրի տարածք։ Ռազմական բախումների ժամանակ թիրախավորվել է Հայաստանի տարածքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները։ ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Ֆրանսիան համոզված է, որ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Չլուծված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո։ Պետք է դրանք վերսկել։ Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ սկսվեց մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր