ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները ենթակա են զորահավաքի
21:42, 26.09.2022 | mamul.am
7116 | 0

Երկքաղաքացիություն ունեցող ռուսները, ինչպես ՌԴ մյուս քաղաքացիները, ենթակա են մասնակի զորահավաքի, հայտնում է Explain.rf պորտալը։ Նշվում է նաև, որ նրանց համար սահմանները հատելու կանոնները նույնն են, ինչ երկրի մյուս քաղաքացիների համար։

Մի քանի քաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի, օրենքով դիտվում են որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նրանք ենթակա են բոլոր իրավունքներին և պարտականություններին, ներառյալ՝ Հայրենիքի պաշտպանությունը: Նրանց համար սահմանը հատելու կանոնները նույնն են, ինչ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիների համար։

Ավելի վաղ Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովն առաջարկել էր արգելել զինվորական տարիքի ռուսաստանցիներին լքել Ռուսաստանը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռանալը պետք է թույլատրվի բժշկական պատճառներով, ինչպես նաև նրանց, ովքեր պիտանի չեն զինվորական ծառայությանը։ Սրան ի պատասխան՝ սենատոր Անդրեյ Կլիշասն առաջարկել է իրավիճակը սրելու փոխարեն ուշադրություն դարձնել Ռուսաստանում մասնակի զորահավաքի ընթացքում թույլ տրված խախտումներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր