ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Գոդ Նիսանով, Զարախ Իլիև, Իսկանդեր Մախմուդով... Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը
23:06, 26.09.2022 | mamul.am
3290 | 0

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, հայտնել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում։

Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 92 նոր անուն։
Ի թիվս այլոց, պատժամիջոցների ցանկում են գործարարներ Գոդ Նիսանովը, Զարախ Իլիևը, Իսկանդեր Մախմուդովը և Իգոր Մակարովը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունը կազմում է 6,3 միլիարդ ֆունտ սթերլինգ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների ցուցակում իրենց ընդգրկումը բացատրում է նրանով, որ գործարարները «աջակցել կամ օգուտ են քաղել Ռուսաստանի կառավարությանը և ռազմավարական նշանակության ոլորտներում գործունեությունից»։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել նաև «Գոզնակ» բաժնետիրական ընկերության՝ թղթադրամների, մետաղադրամների, անձնագրերի, փոստային նամականիշների, IMA-խորհրդատվական PR գործակալության և մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ:

Մինչդեռ Չինաստանը հաշվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների թիվը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը նշել է, որ աշխարհի բնակչության 85%-ը «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել»։

Հաղորդվել է նաև, որ Հունգարիան և Կիպրոսը խոչընդոտում են ԵՄ-ի կողմից ռուսական նավթի գնային շեմի սահմանմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր