ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՌԴ զորահավաքից տարկետման իրավունք ունեն միայն բարձրագույն կրթություն ունեցող ՏՏ ոլորտի մասնագետները
23:24, 26.09.2022 | mamul.am
4624 | 0

ՌԴ մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչից տարկետում կարող են ստանալ միայն բարձրագույն կրթություն ունեցող ՏՏ ոլորտի մասնագետները։ Այս մասին երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, հիշեցրել է Թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը՝ ՏՏ ընկերությունների և հեռահաղորդակցական ընկերությունների աշխատակիցների համար տարկետման հարցերին նվիրված վեբինարի ժամանակ։

Շադաևը նաև հայտնել է, որ թվային զարգացման նախարարությունը սեպտեմբերի 27-ից ՏՏ ոլորտի մասնագետների համար պետական ​​ծառայություններում ձևաթուղթ է բացելու՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչից տարկետում ստանալու համար։ Նախարարը պարզաբանել է, որ ՏՏ ոլորտի մասնագետները կարող են իրենց մասնագիտությունն ավելացնել ցուցակներում, եթե այն չմերժվի թվային զարգացման նախարարության կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր