ԱՄՆ Քոնգրեսը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինային մոտ 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է տարածել ամերիկյան Reuters լրատվական գործակալությունը։ Լրագրողների կարծիքով՝ ԱՄՆ-ի քոնգրեսականները կարող են քվեարկել այս հարցի շուրջ շատ մոտ ապագայում։ Դրական քվեարկության դեպքում պաշտոնապես կհաստատվի բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության նոր փաթեթը, իսկ վերոնշյալ միջոցները կուղղվեն Ուկրաինային։ |