ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ասաց՝ 6 ամիս հետո կարող է էլ Հայաստան չլինի ու լիքը կարևոր բաներ». Թոքմաջյան
00:18, 27.09.2022 | mamul.am
14580 | 4

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Բնականաբար ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ վերլուծություն անել Տեր-Պետրոսյանի խոսքի շուրջ։ Դա ունի մի քանի հիմնավոր պատճառ։
Զուտ շարադրեմ խիստ սուբյեկտիվ ընկալումս։ Հեղափոխությունից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանը հստակ ասաց Փաշինյանին, թե ինչ է պետք անել Ղարաբաղի հարցում։ Չարեց։ Հիմա էլ Ղարաբաղի հարց չկա։ Ստացանք 44-օրյա պատերազմ` դրանից բխող դժբախտագույն հետևանքներով։
Պատերազմի ընթացքում, Տեր-Պետրոսյանը փորձեց կոնսոլիդացնել բոլոր կողմերին` վերանալով ամբիցիաներից։ Նորից չեղավ։
Էսօր Տեր-Պետրոսյանն ասում է նույնը։ Կներվի ինձ գռեհկաբանությունը, բայց ընկալումս հետևյալն է.
1.Ախքոյի մեջ ենք ազգովի։
2.Հիսուս Քրիստոսն էլ գա, աշխարհաքաղաքական որևէ ռասկլադ չի փոխելու։
3.Կապ չունի, թե որ մեկս ենք հերոս, որ մեկս` դավաճան, որ մեկս ենք ավելի շատ վատություն կամ լավություն արել։
4.Հիմա էս ազգը չորսիս է ընկալում որպես իր դժբախտությունների ու երջանկությունների հիմք, եկեք տղություն ունենանք, չորսով մտնենք ամենածայրահեղ բեռի տակ` անձը մի կողմ դնելով։
5.Իշխանության գալու մելկի ժուլիկությունները թարգեք, քանի որ վեց ամիս հետո կարող է էլ Հայաստան չլինի։
Հ. Գ.
Ու էլի լիքը կարևոր բան ասաց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր