«2020-ի կորցրեցինք մեր մինուճար զավակին և արդեն 23 ամիս ցավի ու տանջանքի մեջ ենք»,- «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը։ «Զոհվեց տղես հոկտեմբերի 30-ին՝ Մարտունի 2 զորամասի տարածքում։ Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով հաստատվել է, 16-ին հուղարկավարությունն ենք կատարել»,- պատմեց նա։ «Շաբաթվա ամեն օրը գտնվում ենք տղայիս մոտ։ Տան մեջ չենք կարողանում, տունը կարծես փուլ է գալիս գլխներիս, իսկ էստեղ մենք հանգիստ ենք զգում»,- ասաց Ժ․ Սահակյանի հայրը։ |