ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Ես կոչ եմ արել՝ որևէ քվե չտալ ՔՊ-ին». Մանե Թանդիլյան. «Հրապարակ»
09:42, 27.09.2022 | mamul.am
3387 | 1

«Հրապարակի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

- Դուք նախապես հայտարարել էիք, որ ՔՊ-ի հետ ոչ մի պարագայում դաշինք չեք կազմի։ Ընտրությունների արդյունքում կան ՏԻՄ-եր, որտեղ դուք վճռորոշ ձայների քանակ ունեք, և ձեր կողմնորոշումից է կախված, թե ինչ համայնքային իշխանություն կձևավորվի։ Օրինակ, Սիսիանում արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։

- Սիսիանում այս պահին, նախնական տվյալներով, հինգ քաղաքական ուժ է մանդատ ստանալու, և քննարկումներ, բանակցություններ պիտի սկսվեն, որոնք դեռ չեն սկսվել։ Բայց մեզ համար նախկինում էլ, այս անգամ էլ կարմիր գիծ է «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տալը կամ ընտրելը, այսինքն՝ սա մեր կարմիր գիծն է։ Մնացածը, թե ով մեզ հետ կհամագործակցի, ինչ պայմաններով, ով կուզի ընտրել, ինչ առաջարկներ կլինեն՝ բնականաբար, սա ցույց կտա գործընթացը։ Բայց, կրկնում եմ, մենք ունենք կարմիր գծեր, և մնացած ուժերը տեղյակ են այդ կարմիր գծերից։

- Մեր տեղեկություններով, Ալավերդիում Ձեր կուսակցական ընկերներին խնդրել եք, որպեսզի ՔՊ-ին խիստ չքննադատեն։ Եղե՞լ է արդյոք նման խոսակցություն Ձեր և «Ապրելու երկիր» կուսակցության անդամների միջև։

- Դա ամբողջովին ստահոդ տեղեկություն է։ Ես խնդրում եմ նայել իմ ֆեյսբուքյան էջին կատարված գրառումը ընտրությունների նախորդ օրը՝ ընտրություններից առաջ, և Ձեզ համար ամեն բան պարզ կլինի, որ նման բան չի կարող լինել, դա չի կարող համապատասխանել իրականությանը, և չգիտեմ, թե ում կողմից է տարածվում։ Մեր թիմակիցներին ամեն ինչ պարզ է եղել, և ես, ինչպես տեսել եք, լռության նախորդ օրը հանդես եմ եկել հայտարարությամբ, հորդորելով, կոչ անելով՝ որևէ քվե «Քաղաքացիական պայմանագրին» չտալ և համայնքներում պատժել ՔՊ-ին՝ մեր երկրի այսօրվա իրավիճակի համար, և այն, ինչ կատարվում է առհասարակ մեզ հետ։ Եվ ամեն ոք իր պատասխանատվության ու մեղքի բաժինը պիտի կրի ու տեսնի ընտրությունների ժամանակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր