ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+4 °C, +3 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Մեր հայրենիքը կփրկի միայն ազգային նկարագիր ու ոգեղեն կամք ունեցող դիկտատորը». Մհեր Հարությունյան
11:36, 27.09.2022 | mamul.am
2701 | 3

Պատմաբան Մհեր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 տարի առաջ այս օրը մեր ոխերիմ թշնամին հարձակվեց քնած խաղաղ բնակչության վրա, օգտվեց մեր պետական ապարատի անգործությունից ու զավթեց Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքները։ Եռակողմ հայտարարությունն անընդունելի է, ագրեսիվ պատերազմը շարունակվում է, իսկ մեր պետությունը և հասարակությունը ոչ ադեկվատ վիճակում են (ջայլամի պես գլուխը խրել են ավազների մեջ)։ Հայ քաղաքական մտքի ամլության պատճառով օրվա ժամիշխանները սպասարկում են ոխերիմ թշնամու թելադրած օրակարգը։ Մեր հայրենիքը կփրկի միայն ազգային նկարագիր ու ոգեղեն կամք ունեցող դիկտատորը, որն իր բռունցքի մեջ կմիավորի համայն հայությանը և ամբողջ ներուժը կնպատակաուղղի մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և անարգ թշնամուն մեր հայրենիքից վռնդելուն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր