ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+9 °C
«Դուք Հայաստանն ու Արցախը հանձնելու մաս չեք, դուք էդ գործի քավորն եք». Արմեն Խաչատրյան
15:48, 27.09.2022 | mamul.am
6431 | 1

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի գրառումը․ «Այսօր Եռաբլուրում անդրադառնալով Լևոն Տեր- Պետրոսյանի այն առաջարկին, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է իշխանության հետ երկխոսի և համատեղ լուծումներ գտնի, Օհանյանն ասել է․«Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։

Դուք Հայաստանն ու Արցախը հանձնելու մաս չեք, դուք էդ գործի քավորն եք, Նիկոլն ազգակործան պատուհաս դարձավ, որ չտեսավ ձեր արածը, թողածը, դուք ձեր դղյակները փոխել եք Արցախի ու Հայաստանի հետ, հիմա կանգնել տալ չտալուց եք խոսում: Գետինը բացվի, մտեք մեջը:

Հ.Գ. Տղա եք, գնացեք մի տվեք, ոչ թե սպասեք, որ Նիկոլը տա, դուք էլ Հայաստանը (կեսը, կեսի կեսը) դարձնեք Լուգանսկի պես մի հատ պալիգոն, դու էլ պալիգոնչիստ շարքային»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր