ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին». Սևակ Հակոբյան
15:18, 27.09.2022 | mamul.am
4981 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով հետևյալը. «44-օրյա պատերազմից ուղիղ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» բացահայտում։ Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով։ Որովհետև եթե մտանք էդ դա՛շտ և սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։
Դրանից երկու օր անց տեղի ունեցավ պատերազմ, Փաշինյանը հանձնեց Արցախը, հետո կնքեց կապիտուլյացիա, հետո տեղի ունեցան 2021թ․ մայիսի 12-ի իրադարձություններ, երբ թշնամին 40 կիլոմետր խորացավ ՀՀ տարածք, դրանից հետո մի քանի սադրանքներ արեցին, և զոհվեցին հայ զինծառայողներ, դատարկվեցին Լաչինի միջանցքը, գյուղերը հանձնվեցին, տեղի ունեցավ սեպտեմբերի 13, ունենցանք 200-ից ավելի զոհ, գերիներ, անհետ կորածներ, ևս 10 կիլոմետր թշնամին խորացավ Հայաստանի տարածքի մեջ։ Ջերմուկ քաղաքը հայտնվեց ռմբակոծության տակ, Հայաստանի սահմանամերձ շրջաններից փախստական դարձավ 7600 մարդ։
Հիմա մեզ Արբեջանը պարտադրում է նոր կապիտուլյացիա ու սպառնում է նոր պատերազմով, բայց մինչև հիմա էս մարդը դեռ չի հրապարակել այն ինֆորմացիան, որով պետք է Ադրբեջանի ներքաղաքական վիճակը «հուսահատորեն ապակայունանար»։
Հարց՝ Ո՞ւմ օգտին է աշխատում Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ գործակալն է Նիկոլ Փաշինյանը, ո՞ր թշնամի երկրի ներկայացուցիչն է, եթե իմանալով, որ կարող է ապակայունացնել վիճակը Ադրբեջանում, չի գնում այդ քայլին, փոխարենը՝ մեր տղերքն են զոհվում, մենք կորցնում ենք տարածքներ ու նվաստացուցիչ պայմանագիր ենք պատրաստվում ստորագրել։
Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ձեր նախորդը չուներ այդ համարձակությունը և չկանչեց Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության՝ այս հայտարարությանը արդյունք չհետևելու համար։ Իսկ դո՞ւք»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր