ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պատերազմից երկու տարի հետո հայտնի չէ, թե ով էր ղեկավարում պատերազմը». Ոսկան Սարգսյան
03:06, 28.09.2022 | mamul.am
3460 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Երկու տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց շատ կանխատեսելի պատերազմը, որին սակայն Հայաստանի իշխանությունը ինչ-ինչ պատճառներով պատշաճ չէր նախապատրաստվել։ Երկու տարի հետո իշխանությունը չի հրապարակել բոլոր զոհվածների անուն-ազգանունները, ինչը մտածել է տալիս, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնապես հրապարակվածից։ Պատերազմից երկու տարի հետո հայտնի չէ, թե ով էր ղեկավարում պատերազմը՝ Ջալալ Հարությունյա՞նը, Միքայել Արզումանյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած, իր զորավարական, հրամանատարական ունակությունների վրա կասկածողների վրա մուննաթ եկած, բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, զինվորական կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմն ավարտվում է, երբ թաղվում է այդ պատերազմում զոհված վերջին զինվորի դիակը։ 2020 թվականի պատերազմն ավարտված չէ, այն շարունակվում է՝ մեզ համար աղետալի հետևանքներով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր