Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականը մաքսիմալ մոտ է իրականությանը։ Հայաստանը իրոք էգզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած։ Սակայն չեմ կարծում, թե իր առաջարկած տարբերակը (ինչ-որ փաստաթղթի ստորագրումը) այս խնդրին որևէ լուծում է տալու։ Քանի դեռ տարածաշրջանում ուժային վակուում գոյություն ունի, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև` այսօրինակ ռազմական դիսբալանս, Ալիևը հետ չի կանգնելու է իր այս քաղաքականությունից։ Այդ առումով կոկորդիլոսի վերաբերյալ անեկդոտը հստակ պատասխանից խուսափելու անհաջող փորձ էր։ |