ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Նիկոս Դենդիաս
16:12, 27.09.2022 | mamul.am
2309 | 0

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներն այսօրվա հանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Նիկոս Դենդիասն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Մենք շեշտել ենք, որ աջակցում ենք բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը, դա վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը, և այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ, երբ Հայաստամի տարածքը ռմբակոծվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից, կցանկանայի մեջբերել պարոն Մակրոնին, ով ասաց՝ դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել ի հակասումն խաղաղ բանակցություններին»:

«Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Նիկոս Դենդիաս
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր