Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում հերթ կանգնածներին սկսել են զորահավաքի մասնակցության ծանուցագրեր բաժանել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Հյուսիսային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Վրաստանի հետ սահմանին աշխատում է զորակոչային խումբ՝ զինկոմիսարիատների և ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներ, ճանապարհին ստուգում են՝ արդյոք անձը ենթակա է զինծառայության համար, արդյոք ենթակա է զորակոչի: Եթե ենթակա է զորակոչի, ապա այս դեպքում նրան հանձնում են ծանուցագիր»,- ասել է Հյուսիսային Օսիայի կառավարությունում գտնվող աղբյուրը: Հստակեցվում է, որ ծանուցագրերը հանձնվում են միայն Հյուսիսային Օսիայի բնակիչներին։ |