ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել
19:36, 27.09.2022 | mamul.am
28820 | 2

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին։ Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները լիարժեք իրականացնելու համար, կաջակցի առկա խնդիրների այնպիսի լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով` նշված պայմանավորվածությունների հիման վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր