ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Ռուսաստանում բժշկական լարանների և թանզիֆների սուր պակաս կա
20:30, 27.09.2022 | mamul.am
4966 | 0

Ռոսզդրավնադզորը պարտավորեցրել է դեղատներին շաբաթական զեկույցներ տրամադրել վիրակապերի, հեմոստատիկ միջոցների և հեմոստատիկ լարանների առկայության մասին: Տեղեկությունները պետք է ներկայացվեն սեպտեմբերի 28-ից։ Պահանջը կապված է նման բժշկական ապրանքների պակասի հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Հատկապես հրատապ անհրաժեշտության» սպառվող նյութերի ցանկում են բժշկական լարանը, բժշկական կոլագենային սպունգը, վիրակապման անհատական փաթեթները։ Դրանք բոլորը կամ չկան կամ «կարճ ժամանակով հայտնվում են մեծածախ կազմակերպությունների գնացուցակներում»։ Բացի այդ, անհրաժեշտ են ստերիլ բժշկական անձեռոցիկների, ձեռնոցների, վիրակապերի, բամբակի, թանզիֆի, ալկոհոլային անձեռոցիկների և ներարկիչների պաշարներ:

Միաժամանակ պարզվել է, որ վիրակապման միջոցների պակաս կա նաև բանակում։

Ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, որում զինվորագրվողներին կարգադրում էին տնից բերել բժշկական անհրաժեշտ նյութեր ու վիրակապման միջոցներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր