ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մոսկվայից Երևան չարթերային չվերթի ամենաէժան տոմսն արժե մոտ 200 հազար ռուբլի. #The_Guardian
00:12, 28.09.2022 | mamul.am
8904 | 0

Մասնավոր ինքնաթիռների վարձակալության պահանջարկն աճել է մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո
Մոսկվայում չարթերային ինքնաթիռների նստատեղերի պահանջարկը կտրուկ աճե է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին: Նման թռիչքների մեկ նստատեղն այժմ արժե 1,2-ից 1,5 միլիոն ռուբլի:

Ամենից հաճախ նման թռիչքներ են իրականացվում դեպի Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք ռուսներին թույլ են տալիս մուտք գործել առանց վիզայի, գրում է The Guardian-ը։ Հրատարակության տվյալներով՝ ութ ուղևորի համար ինքնաթիռի վարձակալության արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 9 միլիոն ռուբլի, ինչը սովորական ուղեվարձից շատ ավելի թանկ է։

«Իրավիճակն այս պահին բացարձակ խելահեղ է։ Սովորաբար մենք ստանում էինք օրական 50 հարցում, իսկ այժմ՝ մոտ 5000», - ասում է «Your Charter» ռեակտիվ ինքնաթիռների արտադրության բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը։

Ընկերությունը սկսել է ավելի մեծ օդանավերի ամրագրումը՝ պահանջարկը բավարարելու և գների իջեցման համար: Նա հավելել է, որ Մոսկվայից Երևան չարթերային չվերթի ամենաէժան տոմսն արժե մոտ 200 հազար ռուբլի։

FlightWay-ը, որը թռիչքներ է կազմակերպում մասնավոր ինքնաթիռներով, հայտնել է Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ միակողմանի թռիչքների հարցումների աճի մասին. պահանջարկն աճել է 50 անգամ։ Ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը նշել է, որ վարձակալության համար մատչելի ինքնաթիռների թիվը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

«Այժմ պահանջարկը գերազանցում է առաջարկը, և գները 6 ամիս առաջվա համեմատ բարձրանում են», - ավելացրել է Սիմոնովը:

Ռուսաստանից հոսքը զգալիորեն ավելացավ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից և զինվորական տարիքի տղամարդկանց համար սահմանների հնարավոր փակման մասին հաղորդումներից հետո։ Առևտրային թռիչքների տոմսերի մեծ մասը սպառվել է նախագահի ելույթից անմիջապես հետո, իսկ մեկնողների հոսքի պատճառով Ռուսաստանի սահմանային կետերում մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր