ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Նիկոլին փրկելու և արդարացնելու ծրագիր․ Իշխան Սաղաթելյան․ «Հրապարակ»
10:12, 28.09.2022 | mamul.am
3345 | 1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինի եթերում տված հարցազրույցից շատերը հասկացան, որ նա նախկին նախագահների հետ հանդիպել էր, որպեսզի պաշտպաներ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին` ինչպեսև գրել էինք հանդիպման նախօրյակին։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, նախագահների հանդիպման գաղափարի հեղինակ Իշխան Սաղաթելյանի հետ։

- Պարոն Սաղաթելյան, Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը նայե՞լ եք։

- Շատ բնական է, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցում։ Ինչո՞ւ է բնական, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր գաղափարակիցն է, իր «քաղաքական ժառանգն» է, ով, ըստ էության, իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վաղուց հնչեցրած տեսակետները, «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը՝ ավելի խայտառակ դրսևորումներով։ Էս իմաստով՝ Լևոն Տեր-Պետրոսյանից այլ բան սպասելու չէր, ու բնական է, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել։ Բայց ես ասեմ Դաշնակցության անունից, որ մենք ոչ միայն պատրաստ չենք խրախուսել կամ համախմբվել, որ Նիկոլը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, այլև ամեն ինչ անել՝ մեզ հասու բոլոր միջոցներով, որ կանխենք կապիտուլյացիան, հեռացնենք իրեն, որպեսզի հնարավորություն լինի՝ փոխելու երկրի ուղեգիծը և դուրս գալու ստեղծված իրավիճակից։

- Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հասկացանք, որ նախկին նախագահների հանդիպումը, կարծես թե, արդյունք չի տվել՝ երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այդքան էլ չեն ոգևորվել առաջին նախագահի առաջարկած թեզերով։

- Ես ճիշտ չեմ համարում, որ հենց ես մեկնաբանեմ, թե հանդիպման մասնակիցների կողմից ինչ է խոսվել։ Եթե հանդիպման մասնակիցները կգտնեն, որ էդ մասին պետք է խոսեն ու ասեն՝ ով ինչ դիրքորոշում ունի, դա իրենց իրավունքն է, կարող են խոսել։

- Ստացվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով, որ Փաշինյանի հեռացման համար ինքը ջանք չի գործադրելու, քանի որ համարում է, որ սխալ է նրա հեռացումն այս պահին։

- Ըստ էության՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ոչ թե հայրենիքը փրկելու, այլ Նիկոլին փրկելու և արդարացնելու ծրագիր։ Ամենակարևորն էս ամեն ինչի մեջ գիտե՞ք որն է, որ էն՝ «ազգակործան պատուհաս» գնահատականը դեռ ուժի մե՞ջ է, թե՞ չէ։ Եթե ուժի մեջ է, էլ ի՞նչ համախմբման կոչ է անում նրա շուրջ։ Այսինքն՝ դա նշանակում է համախմբում կապիտուլյացիայի շուրջ։ Էս իմաստով երբ որ գնահատում ենք, որ երկիրը սարսափելի ծանր վիճակում է, ու էդ գնահատականների հետ ես համաձայն եմ, առնվազն պետք է նաև տալ էդ գնահատականը, թե ով բերեց-հասցրեց էս վիճակին։ Երբ որ դա չի արվում, ազնիվ չէ մնացածն արդեն։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր