ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Որքան էլ սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները նվազագույնին են հասել, այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ընդհանուր ռազմական իրադրության հետ։ Մի կողմից՝ ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները, որի չկատարումը, ըստ ադրբեջանական շանտաժի, նոր ագրեսիայի է բերելու։ Ինձ առանձնապես չի հանգստացնում ադրբեջանական որոշ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր վերադարձը կամ պայմանական 10-15կմ հետ քաշումը։ Դրանք կարող են զուտ մանյովրի ֆոն ապահովել։ Գլխավոր խնդիրն այն է, որ պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են իրենց ակտուալությունը»։ |