ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Համ չգիտի ինչ է առաջարկվում, համ էլ ասում է՝ բոլոր լուծումները վատն են լինելու». Ս. Սիմոնյան
10:42, 28.09.2022 | mamul.am
3301 | 0

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը. «Ժողովուրդ ջան, ծուռ նստենք, դուզ խոսենք։ Ձեզ մոտ տպավորություն չի՞ եղել, որ ԼՏՊ-ի նախաձեռնությունը տեղեկատվություն չունենալու, որոշումների կայացումից անմասն մնալու, ինֆոյի բացակայության արդյունք է եղել։ Նորից լսեք։ Բոլորից շատ ո՞ր խոսքերն են կրկնվում։ Ես տեղյակ չեմ ինչ է առաջարկվում Հայաստանին, ես չգիտեմ, ոչ մեկը չգիտի և այլն։ Ես այդպիսի զավեշտալի տպավորությունն եմ ստացել, որ կպած ինֆո է ուզում ձեռք բերել։
Բայց սրան հակառակ էլ նաև այլ տպավորություն ունեմ։ Չեք զգո՞ւմ, որ հակասությունների մեջ է հայտնվել։ Համ չգիտի ինչ է առաջարկվում, համ էլ ասում է բոլոր լուծումները վատն են լինելու ու ցավալի, ընտրենք ցավալիներից ամենաքիչ ցավալին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր