ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի 2-րդ մեծ ձախողումը». Ոսկան Սարգսյան
18:30, 28.09.2022 | mamul.am
4643 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի 2-րդ մեծ ձախողումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 25-ին՝ Բերդ համայնքի ավագանու ընտրությունների օրը գտնվել է Բերդ քաղաքում և համակարգել է ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործը։ Բերդ համայնքից հայտնում են, որ նա այդ նպատակով մոբլիզացրել է Արծվաբերդի անտառտնտեսության պաշտոնյաներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, Բերդի ԲԿ-ի ղեկավար կազմին և այլոց։ Չնայած մարզպետի ջանքերին՝ ՔՊ-ն Բերդում պարտություն կրեց։ Սա ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հայկ Ղալումյանի 2-րդ մեծ ձախողումն էր։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրությունների օրը, մարզպետ Հ․ Ղալումյանը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի ընտրական տեղամասի առաջ կանգնած էր, ինչն ընտրական օրենսգրքի խախտում է։ Տեսնելով, որ իրեն նկարահանում են, Հ․ Ղալումյանն իր ուղեկիցների հետ ընտրակյան տեղամասի առջևից շտապ հեռացել էր։ 2022թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում ՔՊ-ում Նոյեմբերյանում ձախողվեց»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր