ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բաքվի բռնապետական վարչախմբի հետ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է». Վարդան Ոսկանյան
15:00, 28.09.2022 | mamul.am
1935 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։ Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։

Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր