ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Քոչարյանը դուռ է բացում Ալեքսանդրապոլ-2-ի համար»․ քաղաքագետ
15:36, 28.09.2022 | mamul.am
5750 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Քոչարյանը դուռ է բացում Ալեքսանդրապոլ-2-ի համար
Ռոբերտ Քոչարյանին շատ չեմ քննադատի՝ տեսականորեն չխանգարելու համար նախկին նախագահների հանդիպումների գործընթացին (թեև դրա արդյունավետությանն այլևս չեմ հավատում), բայց առայժմ մի նկատառում հայտնեմ:
Երբ Քոչարյանը մերժում է հնարավորինս նվազագույն զիջումներով (Հայաստանի համար, պատերազմից հետո, չկա բարենպաստ լուծում) խաղաղության գնալու հարցում (միայն հայ- ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կանխել Հայաստանի պետականության կոլապսը) հանրային կոնսոլիդացիան, ըստ էության՝ դուռ է բացում Ալեքսանդրապոլ-2-ի, այսինքն՝ իրական կապիտուլյացիայի համար: Թերևս, սա է միակ սցենարը, որը կարող է քաղաքական կոմֆորտ ապահովել Քոչարյանի համար: Մնացած խոսակցությունները, այդ թվում՝ Իրանի գերագնահատված դերի մասին, ռեալ պոլիտիկի ժանրից չեն:
Հ.գ- հանուն արդարության նկատեմ՝ Քոչարյանն այսօրվա ասուլիսում հնչեցրել է նաև մի քանի ադեկվատ գնահատականներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր