ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+7 °C, +4 °C ... +8 °C Վաղը`+8 °C
«Որոշում կայացնողներից պահանջվում է ճիշտ ընկալել եկող ազդակները». Բորիս Նավասարդյան
16:06, 28.09.2022 | mamul.am
1886 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Այնպես չե, որ «ոչ մի բան չստորագրենք», «այնտեղից դուրս գանք», «այստեղ մտնենք» ասողները սկզբունքորեն սխալվում են։ Որոշակի հանգամանքների առկայության դեպքում, հնարավոր է, իրենց առաջարկածը նույնիսկ վիճելու առիթ չէր հանդիսանա։ Սակայն կառավարման այն որակները, բանակի և սպառազինությունների այն վիճակը, դիվանագիտական այն ռեսուրսը, մեր նկատմամբ աշխարհի քաղաքական և տնտենսական այն հետաքրքրություննեը, որ ունենք, չեն կարող ապահովել բազմաթիվ պայծառ գաղափարների արդյունավետ իրականացումը։ Այդ առումով որևէ բան փոխելու, բարելավելու հեռանկարներն էլ բավականին մշուշոտ են։ Տխուր է, իհարկե, բայց ուզած-չուզած ստիպված ենք այս փուլում խիստ սահմանափակել հավակնությունները և համակերպվել այն քայլերի հետ, որոնք այլ պայմաններում անընդունելի էին լինելու։ Հիմա կարևոր է, որ ոչ լավագույն սցենարի պարագայում նոր մեծ ձախողումներից խուսափենք։ Հույսը նրա հետ է կապված, որ Հայաստանի էլ ավելի վատ վիճակում հայտնվելը, կարծես, ձեռնտու չէ խոշոր խաղացողներին, և մեր որոշում կայացնողներից պահանջվում է ճիշտ ընկալել եկող ազդակները և դրանց համարժեք ժամանակին գործողություններ կատարել։ Տեսնես, գոնե այդքանը կկարողանա՞նք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր