ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ո՞նց է ստացվում, որ ադրբեջանցիք մտնում են Ջաբրայիլ, սրընթաց գրավում են Հադրութն ու ոտ-ոտ հասնում են Շուշի». Արթուր Դանիելյան
19:06, 28.09.2022 | mamul.am
7525 | 2

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ մի հանելուկ է տանջում։ Ահագին ժամանակ է տանջվում եմ, չեմ կարողանում լուծումը գտնել: Գուցե ձեզ մոտ կստացվի...

Տեսեք, կա բավական լայն տարածում ստացած միտք, որ Արցախյան առաջին ազատամարտի ձեռքբերումների մի զգալի մասը տեղի են ունեցել ի հեճուկս Հայաստանի իշխանությունների ու, մասնավորապես, ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական ջանքերի: Կա նաև հայտնի ձայնագրությունը, որտեղ Տեր-Պետրոսյանը պահանջում է արցախցիներից վերադարձնել Քարվաճառը: Դա՞ էր արդյոք Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, թե՞ ոչ, և ինչքանո՞վ էր դա ճիշտ կամ սխալ, բուն հանելուկիս լուծման համար էական չէ, կարևորը նման մտայնության գոյության փաստն է:

Ո՞նց ա ստացվում, որ 30 տարի անց, երբ Արցախի պետական ինստիտուտներն ու պաշտպանական իմունիտետն էականորեն ավելի զարգացած են, քան 1992 թվականին, ո՛չ նույն շրջանակները, ո՛չ էլ իրենց ժառանգորդները չկարողացան Արցախը պաշտպանել: Ո՞նց ստացվեց, որ 1992-ին մի քանի երիտասարդ կարողացան պաշտոնական Երևանի կամքին դեմ գնալ ու ջախջախել բոլոր առումներով գերազանցող ադրբեջանական ուժերին, իսկ 2020-ին, երբ Արցախն իր զինանոցում ուներ ՀՀ երկու նախկին նախագահ, տեղական ռազլիվի գեներալիտետի լուրջ պաշարներ ու պետական հաստատություններ, այդ դիմակայությունը չստացվեց: Առավել ևս, երբ գիտենք, որ Տեր-Պետրոսյանն առնվազն այդ մի տեսագրությունում կոչ է արել Քարվաճառը տալ՝ սպառնալով, որ այլապես զենքի հոսքը կդադարի, մինչդեռ Փաշինյանը պնդում է, որ տվել է բանակին այն ամենը, ինչ պահանջվել է, ու մինչ օրս չի եղել մեկ գեներալ, որ դա հերքի: Ո՞նց ա էլի ստացվում, որ ադրբեջանցիք մտնում են Ջաբրայիլ, սրընթաց գրավում են Հադրութն ու ոտ-ոտ գալիս հասնում են Շուշի, ու ոչ մեկ չի հայտնվում, ով կկարողանար դրա դեմն առնել: Ո՞նց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր