ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»․ Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին
17:05, 28.09.2022 | mamul.am
3238 | 0

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել՝ թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:

«Էրմենիհաբեր»-ի տեղեկացմամբ՝ Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը ցանկանում է հոկտեմբերին միջոցառում այնտեղ կազմակերպել, որին հրավիրվելու են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորները:

Դիմելով նախարարությանը՝ Փայլանը նշել է.

«Սուր շրջանն ավերողներն ասում են․ «Սուրը դարձնելու ենք Տոլեդո (Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը-խմբ): Այսպե՞ս եք Սուրը Տոլեդո դարձենլու: Ի՞նչ եք արել, որ ինչ էլ ցույց տաք: Փոխարենը կառուցել եք անհասկանալի շենքեր: Ըստ իս՝ ներկայացնելու փոխարեն պետք է ամաչեք: Նախ ներողություն խնդրեք Դիարբեքիրի բնակիչներից՝ հայերից, քրդերից և ասորիներից»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հանել են եկեղեցու քարերը ու վաճառել, գանձ գտնելու հույսով անցքեր են բացել պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանացման եզրին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր