«Երեք հեկտար խաղողի այգի ունեմ, գիշեր-ցերեկ, անքուն-անդադար, ութ ամիս մշակել ենք, որ դա մթերենք, որ ձմեռը կարողանանք ապրենք։ Էսօր մենք կանգնել ենք փաստի առաջ, էդ խաղողը մնացել ա՝ չգիտենք ինչ անենք։ Եթե մի տաս օր էլ չմթերեցին՝ խաղողը դառնում ա չամիչ ու քաշ չի մնում արդեն»,-ասում էր Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներից մեկը, ով մյուս խաղողագործների հետ միասին բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Խաղողագործները նշեցին, որ սպասում են կառավարությունից մարդ գա՝ ասի, թե որ գործարանն է մթերելու և ինչ գնով։
|