ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+8 °C, +7 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Ադրբեջանի նոր արկածախնդրության պարագայում ամերիկյան պատժամիջոցների մեքենան ուղիղ թիրախավորելու է Ալիևին». Արսեն Խառատյան
02:06, 29.09.2022 | mamul.am
5439 | 2

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դամոկլյան սուր Ալիևի գլխին

Այս բանաձևի միջոցով ԱՄՆ-ի Սենատն Ալիևի գլխավերևում դամոկլյան սուր է կախում: Բանաձևի նախագծում նաև մարդու իրավունքների «Մագնիտսկու ակտ»-ի շրջանակներում ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկն է:

Ի դեպ, մինչ այս, Ռուսաստանի երկու խոշոր ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն արդեն իսկ ներառվել էին Պուտինի վարչակարգին աջակցող գործարարների պատժամիջոցների ցուցակում, ինչն անուղղակի ազդակ էր Ալիևի համար:

Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր նոր ռազմական արկածախնդրության պարագայում ամերիկյան պատժամիջոցների մեքենան ուղիղ թիրախավորելու է Ալիևին և իր շրջապատին»:

Աղբյուրը` Արսեն Խառատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր