ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը թուլացել և շարունակում էր թուլանալ մինչ 2018-ը». Գևորգ Դավթյան
01:06, 29.09.2022 | mamul.am
5999 | 1

Փաստաբան Գևորգ Դավթյանը գրում է. «Հիանալի է, երբ բոլորին լսում ենք․ տեսնում եք ի՞նչ ուժ ունի խոսքի ազատությունը, սա էլ արձանագրենք որպես դրական փոփոխություն։ Իսկ այն, որ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը նշում է, որ Հայաստանը թուլացավ, կարելի է ինչ-որ կերպ համաձայնել միայն ժամանակագրական իմաստով, քանզի Հայաստանը թուլացել և շարունակում էր թուլանալ մինչ 2018 թվականի հեղափոխությունը, որի դառը պտուղները դեռ մինչև հիմա քաղում ենք, սակայն 2018թ. հեղափոխությամբ սկսվեց ժողովրդավարության առաջին քայլերը, ինչն էլ ակամայից այլևս շրջել չի լինի։ Իհարկե, դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, այլ՝ այն, որ թուլացումից գնում ենք դեպի ուժեղացում, որից չշեղվելու միակ և ամուր հիմքը մեր բոլորիս օրինապաշտ, իրավատեր և պահանջատեր լինելն է»։

Աղբյուրը` Գևորգ Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր