ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+3 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Մեր քվեով ՔՊ-ն երբեք իշխանության չի կարող գա». Մանե Թանդիլյանը՝ Սիսիանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին
21:24, 28.09.2022 | mamul.am
3617 | 3

ՏԻՄ ընտրություններում վիճահարույց տեղերի հետ կապված «Առավոտ»-ը հարցազրույց է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Տիկին Թանդիլյան, սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաուշագրավ պատկեր ունեցողներից է Սիսիան համայնքը, որտեղ չնայած իշխող ՔՊ-ն ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն չունի մեծամասնությունը։ Ձեր ղեկավարած ուժը՝ ըստ արդյունքների երրորդն է, և հիմա շատ բան նաև կախված է հենց Ձեր թիմի որոշումից, թե ում կմիանա։ Այս օրերին մամուլում ամենաշատ տարածվող սցենարն այն է, որ դուք կընտրեք իշխող ուժին, չնայած նրան, որ բազմիցս եք հայտարարել, որ ձեր համար «կարմիր գիծ» է ՔՊ-ին ձեր քվեով իշխանության բերելը։ Հիմա կասեք իրականում՝ ո՞րն է Ձեր սցենարը, դուք պատրաստվու՞մ եք միանալ ինչ-որ ուժի։ – Որպես համայնքի ղեկավար մենք առաջադրելու ենք մեր թեկնածուին, քանի որ խորապես համոզված ենք՝ Արա Զաքարյանից լավ թեկնածու Սիսիանը ունենալ չի կարող, և, Սիսիանի շուրջ ստեղված նոր մարտահրավերներին համայնքը լավագույնս կարող է դիմակայել հենց Արա Զաքարայի գլխավորությամբ։ Այո՛, ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր քվեով «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք իշխանության չի կարող գալ, դա մեզ համար «կարմիր գիծ է»։ Զարմանում եմ, որ այդ հարցը դեռ առաջանում է այն դեպքում, երբ մենք դա ապացուցել ենք նաև նախորդ տարվա ՏԻՄ ընտրությունների ժամանակ․ 13 համայնքներում ընտրված մեր և ոչ մի ավագանի չի քվեարկել ՔՊ-ի օգտին։

Իսկ ինչ վերաբերում է մեզ միանալուն կամ քվեարկելուն, կարծում եմ, անտրամաբանական կլինի դրան մեր հակադրվելը։ Եթե որևէ ուժի մոտ կլինի ցանկություն մեր օգտին քվեարկելու, մենք նրանց հակառակը չենք ստիպելու կամ համոզելու։

-Ըստ էության, Սիսիանում հիմա համայնքի ղեկավարումը որոշվելու է ավագանիների քվեարկության միջոցով։ Ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը ընտրեն երրորդ ուժին և ոչ թե, օրինակ, ամենաշատ ձայներ հավաքած առաջինին։

– Քանի որ ժողովուրդը համայնքի ղեկավարի որոշումը պատվիրակել է ավագանու անդամներին, հույս ունենք, որ Սիսիանի ավագանու ընտրված անդամները գործելու են հանուն Սիսիանի և կատարելու են լավագույն ընտրությունը՝ Սիսիանը ապրելու, զարգանալու, ուժեղանալու համայնք դարձնելու հնարավորությունը բաց չթողնելու համար։ Եվ եթե այդպես վարվեն, ապա միարժեքորեն քվեարկելու են Արա Զաքարյանի օգտին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր