ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+5 °C
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 18 HIMARS
21:48, 28.09.2022 | mamul.am
5886 | 0

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային 1,1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է 18 HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգեր:

Ըստ Associated Press-ի՝ փաթեթը ներառում է ֆինանսավորում 18 HIMARS-ի և դրանց համար նախատեսված զինամթերքի, ինչպես նաև 12 Titan համակարգերի՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար, մոտ 300 մեքենա, տասնյակ բեռնատարներ և կցանքներ ծանր տեխնիկա տեղափոխելու համար, ռադիոտեղորոշիչ, կապի և հսկողության սարքավորումներ և այլ սարքավորումներ զինվորականների համար:

Հրատարակությունը նշում է նաև, որ նոր օգնությունն ուղղված է Ուկրաինայի պաշտպանության երկարաժամկետ կարիքների բավարարմանը, ուստի համակարգերի ստացման համար կարող է պահանջվել մեկ կամ երկու տարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր