ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
0 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+11 °C
ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում նրանց դեմ, ովքեր օգնում են ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները
22:54, 28.09.2022 | mamul.am
3716 | 0

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում այն ​​անձանց դեմ, ովքեր օգնել են և օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ եվրոպական սահմանափակումները, Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
Եվրոհանձնաժողովը չորեքշաբթի ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
«Մենք մտադիր ենք պատժամիջոցների ցուցակներում ավելացնել այն անձանց, որոնք պարտադիր չէ, որ ռուսներ լինեն, ովքեր մասնակցել են պատժամիջոցները շրջանցելուն», - ասել է Բորելը մամուլի հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր