Սեպտեմբերի 28-ից Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում Ֆինլանդիայի հետ սահմանին գործում է շարժական հավաքակայան։ Այն տեղակայվել է Տորֆյանովկա ավտոմոբիլային անցակետում։ Այժմ մասնակի զորահավաքի չափանիշներին համապատասխանողներին հսկիչ անցակետում ծանուցագրեր են տրվում։ Մնացածներին կոչ են անում զինվորական ծառայության անցնել որպես կամավորներ, հայտնում է TASS-ը։ Հաղորդվում է, որ հանգստյան օրերին մոտ 17.000 ռուսաստանցի հատել է Ֆինլանդիայի սահմանը, ինչը 80%-ով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, համանման զորահավաքային հավաքակայան էր հայտնվել Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բացի այդ, սեպտեմբերի 23-ին այնտեղ այս տարի ռեկորդային հերթ է գրանցվել՝ 1,7 հազար ավտոմեքենա։ Ռուսները, ովքեր լքել են երկիրը մասնակի զորահավաքի պատճառով և չեն խախտել օրենքը, կկարողանան վերադառնալ, ասել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։ «Ռուսաստանը իրավական պետություն է»,- ընդգծել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ չի պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից հեռացած քաղաքացիների հարկադիր վերադարձը։ |