ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին բացվել է հավաքագրման շարժական կենտրոն
23:24, 28.09.2022 | mamul.am
5363 | 0

Սեպտեմբերի 28-ից Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում Ֆինլանդիայի հետ սահմանին գործում է շարժական հավաքակայան։ Այն տեղակայվել է Տորֆյանովկա ավտոմոբիլային անցակետում։

Այժմ մասնակի զորահավաքի չափանիշներին համապատասխանողներին հսկիչ անցակետում ծանուցագրեր են տրվում։ Մնացածներին կոչ են անում զինվորական ծառայության անցնել որպես կամավորներ, հայտնում է TASS-ը։ Հաղորդվում է, որ հանգստյան օրերին մոտ 17.000 ռուսաստանցի հատել է Ֆինլանդիայի սահմանը, ինչը 80%-ով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ:

Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, համանման զորահավաքային հավաքակայան էր հայտնվել Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բացի այդ, սեպտեմբերի 23-ին այնտեղ այս տարի ռեկորդային հերթ է գրանցվել՝ 1,7 հազար ավտոմեքենա։

Ռուսները, ովքեր լքել են երկիրը մասնակի զորահավաքի պատճառով և չեն խախտել օրենքը, կկարողանան վերադառնալ, ասել է Դաշնության խորհրդի պետական ​​ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։ «Ռուսաստանը իրավական պետություն է»,- ընդգծել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ չի պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից հեռացած քաղաքացիների հարկադիր վերադարձը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր