ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+7 °C, +7 °C ... +11 °C Վաղը`+11 °C
ԱԴԾ-ն միջազգային ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման պատճառով
23:42, 28.09.2022 | mamul.am
2828 | 0

Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը միջազգային ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության կայքը։

«Ոչ ուշ, քան 26.09.2022-ը, Բորնհոլմ կղզու մերձակայքում կանխամտածված գործողություններ են իրականացվել՝ Բալթիկ ծովի հատակով անցկացված «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները վնասելու նպատակով:
Այդ գազատարներով Ռուսաստանի Դաշնությունը բնական գազ էր մատակարարում ԵՄ երկրներին՝ ինչպես արդյունաբերական օգտագործման, այնպես էլ բնակելի տարածքների ջեռուցման նպատակով։
Այս գործողությունների հետևանքով Ռուսաստանի Դաշնությանը պատճառվել է զգալի տնտեսական վնաս։

Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության (միջազգային ահաբեկչություն) նշանների առկայության կապակցությամբ, համաձայն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից ուղարկված նյութերի, ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է նախաքննություն»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճյուղերից մեկում (գիծ A) ճնշման նվազում է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի ԲՏԳ-ում։
Դրանից հետո ԶԼՄ-ները հայտնել են «Հյուսիսային հոսք 1» գազատարի երկու ճյուղերի վրա ճնշման անկման մասին։
Հուլիսի 1-ին Nord Stream AG-ն հայտարարել է գազատարի երկու ճյուղերով գազի մղման դադարեցման մասին: Նրանք ընդգծել են, որ անջատումն անհրաժեշտ է «պլանավորված տեխնիկական աշխատանքների համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների և ավտոմատացման համակարգերի փորձարկումը, որպեսզի ապահովվի գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր