«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում: Նշենք, որ ընտրական գործընթացին ներգրավվել էին ոչ միայն ՀՀԿ-ի նախկին բոլոր «տասովշչիկները», այլ նաև քրեական հեղինակություններ, ովքեր ամեն ինչ արել են, որ ՔՊ-ն հաղթի: Ու թեև ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով։ Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրև քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |